Բաժիններ՝

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները կհավաքվեն Բաքվում

ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Ադրբեջանի մայրաքաղաքում, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Սեպտեմբերի 28-ին Բաքվում կհանդիպեն ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները»,- հայտնել է Լեբեդևը:

Թե որն է լինելու հանդիպման օրակարգը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարը չի մանրամասնել:

Նրա խոսքով` սեպտեմբերի 12-ին Բաքվում կհավաքվեն համագործակցության երկրների միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները:

Այնուհետև հոկտեմբերի 17-ին Երևանում պլանավորված է ԱՊՀ անդամ երկրների սահմանային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս