Մամեդյարովը Հառլեմ Դեզիրի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրի հետ, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ:

Կողմերը կարևորել են առարկայական բանակցությունների գործընթացի արագացումը:
Մամեդյարովը հայտարարել է, թե «Ադրբեջանը միշտ կողմնակից է հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով առարկայական և արդյունավետ բանակցություններին»:

Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել նաև Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ կապերի կայուն զարգացման առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930