Բաժիններ՝

«Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են գրոհել ԴԱԻՇ-ի մայրաքաղաք Ռաքքան». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը և ԱՄՆ-ը պատրաստ են միասին վտարել ԴԱԻՇ-ի զինյալներին Սիրիայի Ռաքքա քաղաքից, որը ջիհադիստները համարում են իրենց մայրաքաղաքը, հայտնում է BBC-ն:

Էրդողանի խոսքով` զինյալների դեմ հնարավոր համատեղ գործողությունների մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը Չինաստանում` G20 գագաթաժողովի ժամանակ:
Էրդողանը, մեկնաբանելով որոշ թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները, կարծում է, որ երկու երկրների զինվորականները պետք է հավաքվեն ու քննարկեն, թե ինչ է անհրաժեշտ անել:

Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանել Թուրքիայի նախագահի հայտարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս