Օգոստոսի 16-ից հետո Թուրքիայում կանխվել է PKK-ի 229 ահաբեկչություն. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի իշխանությունները օգոստոսի 15-ից կարողացել են խափանել 229 ահաբեկչական հարձակում, որոնք երկրում ցանկացել է իրականացնել «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցությունը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեդդին Ջանիքլին:
«Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում` PKK-ի դեմ պայքարի շրջանակներում կանխվել է 229 հարձակում, այդ թվում` 115-ը` ռումբի կիրառմամբ, 39-ը` ականապատված ավտոմեքենաների և մահապարտ ահաբեկչի ևս 19 հարձակում:
Առգրավվել է 13,1 տոննա պայթուցիկ նյութ»,- թուրք պաշտոնյայի խոսքերը մեջբերել է RIA Novosti-ն: