Չինացի հնագետները Շենսի հյուսիսարեւմտյան նահանգում պեղել են շուրջ վեց հազար տարեկան գերեզմանոց, որտեղ, նրանց գնահատումներով՝ թաղված է ավելի քան երկու հազար մարդ, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:
Թուրքական դատարանը, որոշում է կայացրել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի 10 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով քննել միանգամից 51 վկայի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում է «տխուր անկման» մեջ:
«Փոխանակ Ռուսաստանը մեզ աջակցի, վաճառում է զենք Ադրբեջանին։ Մեխանիզմներից մեկն այս հարթակում հարցեր բարձրացնելն ու պահանջներ առաջադրելն է։ ՀԱՊԿ-ը պետք է մտածի Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու մասին»։
Ստամբուլում հարձակվել են Վաթան փողոցում գտնվող ոստիկանական բաժանմունքի շենքի վրա:
Մոսկվան տեսնում է ռուսամերիկյան հարաբերությունների փակուղուց հանելու ելքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությանը հաջորդած ելույթի ընթացքում խոստացել է ոչնչացնել ծայրահեղական իսլամիստ ահաբեկիչներին:
Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ստիպված կլինի հրաժարվել սեփական բջջային հեռախոսից: Ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումներից հետո Դոնալդ Թրամփը որոշել է օգտագործել ավելի անվտանգ հեռախոս, այս մասին հայտնում է Associated Press-ը: Բացի այդ, նա կփոխի իր հեռախոսահամարը, նշում է The New York Times-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ առաջին խոստումը տվեց ամերիկացիներին:
Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը:
«Բազմոցի հրամանատարը». այսպես էր կոչվում Սպիտակ տան հրապարակած հումորային տեսաֆիլմը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ եկել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը` ամերիկյան ժողովրդավարությունը ու նրա արժեքները պատվելու համար:
2016 թվականին աշխարհում միջին ջերմաստիճանը ռեկորդային բարձր մակարդակի է հասել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով NASA տիեզերական գործակալությանը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց: ԱՄՆ 45-րդ նախագահը երդման տեքստը կարտասանի ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա: Երդման տեքստը նախ կարտասանի ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, ում կհետևի արդեն նո րընտիր նախագահը:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժ. 21:00-ին, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Անհայտ տղամարդը զինված հարձակում է իրականացրել Փարիզի մետրոյի ուղևորների վրա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) միլիոնավոր փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնք հրապարակված են գերատեսչության կայքում։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փաստաթղթերի գաղտնազերծման համաձայն՝ առաջին խորհրդային ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում։
Բելառուս ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է փոխարինվի այլընտրանքային տարբերակներով, հայտարարել է այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վշտացած չէ իր երդմնակալության արարողությանը սպասվող տեղումների պատճառով։ «Անձրևը կապացուցի, որ կեղծամ չկա»,- հայտարարել է Թրամփը Վաշինգտոնում արարողության ժամանակ։
«երդմնակալության» զգեստը քննարկումների տեղիք է տվել ԶԼՄ-ներում։ Pret-a-Reporter պարբերականը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկինն այդ իրադարձության համար ընտրել է նյույորքցի դիզայներ Նորիսոլ Ֆերրարիի վերարկուն և զգեստը։
Ձնահյուսի տակ մնացած իտալական հյուրանոցից ողջ մնացած մարդիկ են հայտնաբերվելԿենտրոնական Իտալիայի Աբրուցցո նահանգում, որտեղ նախօրեին ձնահյուսը պատուհասել էր Rigopiano di Farindola հյուրանոցը, մինչև այժմ իրականացվում են փրկարարական գործողություններ։
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ Անկարան այլևս չի կարող պնդել Սիրիայի հակամարտության կարգավորման վրա՝ առանց երկրի նախագահ Բաշար Ասադի մասնակցության։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները կարողացել են վերականգնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ գործելով ԱՄՆ-ի ղեկավարությամբ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է SANA գործակալությունը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրա քաղաքի հայտնի Տետրապիլոնը։ Ոչնչացվել է նաև հռոմեական ամֆիթատրոնի մի մասը։ Այդ մասին հայտնում է սիրիական ORTAS հեռուստառադիոընկերությունը։
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում, որը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի, ծագած ծեծկռտուքի հետևանքով 2 կին պատգամավոր վնասվածքներ է ստացել, հայտնում է Hurrieyt թերթը։
ԴԱԻՇ-ի զինյալները ավերել են Պալմիրայի անտիկ ամֆիթատրոնի մի մասը, հայտնել է սիրիական պետական SANA հեռուստաալիքը։
Եթե մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանն ու SOCAR ընկերությունը մեզ բավականաչափ գազ մատակարարեն, Ռուսաստանից կախվածությունը կլինի զրոյական, լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան՝ գնահատական տալով «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության միջև կնքված նոր համաձայնագրին։
«Կամ այնպիսի ուժեր են մասնակցելու, որոնք մի բանակցային սեղանի շուրջ չեն կարող գտնվել, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Իրանը»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի առաջին շաբաթվա մեջ աշխատանքային այց կկատարի Թուրքիա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։