Բաժիններ՝

Մեկնարկել է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժ. 21:00-ին, Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Տարվա ամենագլխավոր արարողություններից մեկի ծրագիրը ներառում է այցելություն Սպիտակ տուն, երդման հանդիսավոր արարողություն, ելույթ, Կապիտոլիումում ընդունելություն, շքերթ, պարահանդես։

Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 1500 հրավիրյալ։
Հայտնի է, որ ԱՄՆ ազգային հիմնը կկատարի America’s Got Talent-ի հաղթող, 16-ամյա Ջեքի Իվանկոն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 50 դեմոկրատ կոնգրեսական բոյկոտել է Թրամփի երդմնակալության արարողությունը։

Ավելի վաղ բողոքի ցույցեր են անցկացվել Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Հազարավոր քաղաքացիներ խոստացել են, որ կփակեն Վաշինգտոնում ավտոճանապարհները։

https://www.youtube.com/watch?v=6QvTE1W04oE

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս