Բաժիններ՝

ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Թրամփի կնոջ զգեստը երդմնակալության արարողության ժամանակ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի առաջին «երդմնակալության» զգեստը քննարկումների տեղիք է տվել ԶԼՄ-ներում։ Pret-a-Reporter պարբերականը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկինն այդ իրադարձության համար ընտրել է նյույորքցի դիզայներ Նորիսոլ Ֆերրարիի վերարկուն և զգեստը։

Սև գույնի կիպ կտրվածքով վերարկուի հետ Թրամփի կինը կրել է սև բարձրակրունկներ և Gucci ապրանքանիշի արևապաշտպան ակնոց։

Ակնոցը վեճերի առիթ է դարձլ համացանցում։ Բազմաթիվ օգտատերեր դրանք անտեղի են համարել հարգանքի տուրքի մատուցման համար, ինչի մասին գրում է Yahoo Style-ը։
Մյուսները պարզապես կատակել են՝ նշելով, թե Մելանյան պարզապես «չի ցանկացել, որ բոլորն իմանան՝ ինքը Դոնալդի հետ է»։

Հայտնի է, որ ակնոցները ԱՄՆ նախկին առաջին տիկիններից մեկի՝ Ժակլին Քենեդու ոճի անբաժան մասն էին կազմում, սակայն նա դրանք սկսեց կրել ոչ թե Սպիտակ տանը գտնվելիս, այլ ավելի ուշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031