![](/banners/BeFunky-design.jpg)
Չինացի հնագետները 6000 տարեկան գերեզմանոց են հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/875209.jpg)
Չինացի հնագետները Շենսի հյուսիսարեւմտյան նահանգում պեղել են շուրջ վեց հազար տարեկան գերեզմանոց, որտեղ, նրանց գնահատումներով՝ թաղված է ավելի քան երկու հազար մարդ, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:
Շուրջ 90 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գերեզմանոցը գտնվում է Յանգուանչժայի ավերակների մերձակայքում, որոնք վերաբերում են նեոլիթյան հնագիտական մշակույթների Յանշաո դարաշրջանին, որոնք Չինաստանի տարածքում գոյություն են ունեցել Հուանհե գետի հովտում:
Պեղումների ղեկավար Վան Վեյլինի խոսքով՝ հայտնաբերված գերեզմանոցն ամենամեծն է Յանշաո մշակույթի ժամանակաշրջանի՝ հայտնաբերված գերեզմանոցներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին