2016 թվականն ամենատաք տարին է դարձել դիտարկումների պատմության ընթացքում

2016 թվականին աշխարհում միջին ջերմաստիճանը ռեկորդային բարձր մակարդակի է հասել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին  հայտնել է BBC-ն՝ հղում անելով NASA տիեզերական գործակալությանը:

Երկրի մակերեւույթի եւ օվկիանոսի միջին ջերմաստիճանը 2016 թվականին Ցելսիուսի 0,94 աստիճանով բարձր է եղել 20-րդ դարի միջին ջերմաստիճաններից եւ մոտավորապես 0,1 աստիճանով՝ 2015 թվականի միջին ջերմաստիճանից: Այդպիսով, անցած տարին գերազանցել է 2015 եւ 2014 թվականների ռեկորդները՝ դառնալով անընդմեջ երրորդ ամենատաք տարին:

Հետազոտողների տվյալներով՝ նման բարձր ջերմաստիճանների պատճառը դարձել են ջերմոցային գազերը եւ Էլ Նինիո օվկիանոսային երեւույթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս