Բաժիններ՝

Փարիզի մետրոյում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա

Անհայտ տղամարդը զինված հարձակում է իրականացրել Փարիզի մետրոյի ուղևորների վրա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Հունվարի 19-ին չարագործը դանակի 3 հարված է հասցրել մի տտղամարդու, ապա հեռացել դեպքի վայրից։ Տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի ուշ մետրոյի մեկ այլ կայարանում նույն մարդը դանակով սպառնացել է ևս մեկ ուղևորի, սակայն չի հարձակվել վերջինիս վրա։

Երրորդ դեպքի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2 անցորդ ոստիկաններին հայտնել են իրենց վրա դանակով հարձակվել պատրաստվող տղամարդու մասին։
Հայտարարվել է հետախուզում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031