Ձնահյուսի տակ մնացած իտալական հյուրանոցից ողջ մնացած մարդիկ են հայտնաբերվել
Ձնահյուսի տակ մնացած իտալական հյուրանոցից ողջ մնացած մարդիկ են հայտնաբերվելԿենտրոնական Իտալիայի Աբրուցցո նահանգում, որտեղ նախօրեին ձնահյուսը պատուհասել էր Rigopiano di Farindola հյուրանոցը, մինչև այժմ իրականացվում են փրկարարական գործողություններ։
Ողբերգության պահին հյուրանոցում գտնվել է 34 մարդ՝ հյուրերն ու 7 աշխատակիցները։ Ներկայումս հայտնի է 4 զոհի մասին։
Փրկարարները Իտալիայում ձնահյուսի տակ մնացած եռահարկ հյուրանոցից կարողացել են դուրս բերել 6 ողջ մնացած մարդու, հայտնում են իտալական լրատվամիջոցները։