Թրամփն ԱՄՆ զինված ուժերը համարում է «տխուր անկման» մեջ գտնվող
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում է «տխուր անկման» մեջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ զինված ուժերը գտնվում են «տխուր անկման» մեջ»,- ասել է Թրամփը: Նա նաև անդրադարձել է այլ երկրների նկատմամբ իր քաղաքական դիրքորոշմանը: «ԱՄՆ-ն իր քաղաքականությունը չի պարտադրելու ուրիշ երկրների»,- նշել է նա` հավելելով, որ ԱՄՆ-ն պաշտպանել է այլ երկրներին, սակայն չի պաշտպանել իր երկրի սահմանները:
«Մենք կձգտենք այլ երկրների հետ բարեկամության հաստատմանը, բայց մենք հասկանում ենք, որ իրենց իրավունքն է` ամեն ինչից վեր սեփական շահերը դնելը: Մենք չենք ուզում ինչ որ մեկին պարտադրել մեր քաղաքականության ճանապարհը, մենք ցանկանում ենք, որպեսզի այն պարզապես լինի օրինակ բոլորի համար»,- ասել է Թրամփն իր անդրանիկ ելույթում: