Բաժիններ՝

Մադուրոյի և նրա կնոջ առևանգումը շատ դաժան գործողություն էր. ՌԴ դեսպան

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգումը դաժան գործողություն է եղել, նշել է Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը «Соловьев Live» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է ТАСС-ը։

Կարակասում ՌԴ դեսպանն ընդգծել է, որ եղել են մարդիկ, որոնք գտնվում էին շենքի մոտ և վերահսկում էին հարակից շենքերը։

«Բայց հրետակոծությունն այնքան ուժեղ էր, որ, ըստ էության, կրակ էր բացվում ամեն ինչի վրա, ինչ շարժվում էր, – բացատրել է նա։ – Այսինքն՝ դա շատ դաժան գործողություն էր, և ի սկզբանե ոչ ոք մտադիր չէր որևէ մեկին ողջ թողնել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 3-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Վենեսուելային, իսկ Մադուրոն կնոջ հետ առևանգվել և դուրս է բերվել երկրից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս