«Այս մարդիկ շանտաժի զոհ են․ Կճոյանը երևի մոռացել է Փաշինյանին մի բան հուշել»․ Արմինե Ադիբեկյան

«Հայտնի փաստ է, որ Փաշինյանն իր ընտանիքով աղանդավոր է, և դա գրեթե չեն թաքցրել։ Ինչպես աղանդավորն այսպես՝ կախարդական փայտիկի շարժումով մեկ էլ դարձավ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հանելուկ է։ Անգամ այստեղ նա ոչ միայն ստում է, այլև դավաճանում է իր կրոնը, որին դավանել է տարիներ շարունակ և որի աջակցությունը վայելում է նա առ այսօր։ Երկրորդ՝ երբ բարեփոխում բառը Փաշինյանի շուրթերից հնչում է, ես հասկանում եմ, որ քանդելու են և ապականեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նա շեշտեց՝ Փաշինյանը չի վիրավորվում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին Փաշազադեի հնչեցրած մեղադրանքներից մի պարզ պատճառով․ «Փաշինյանը հանցավոր պայմանավորվածության մեջ է գտնվում Փաշազադեի և Ադրբեջանի վերնախավի հետ, կատարում է նրանց պատվերը, և անիմաստ է նեղանալ քո պատվիրատուից»։

Ինչ վերաբերում է Փաշինյանին միացած հոգևորականներին, նա շեշտեց, որ Փաշինյանի խոսքից զգացվում է, որ նրան խորհուրդներ հենց այդ հոգևորականներն են տալիս․

«Երբ նրան հարցնում են, օրինակ՝ ինչպե՞ս ես պատրաստվում բարենորոգել եկեղեցին նույն  Կճոյանի հետ, որը ոչ միայն կուսակրոնության ուխտն է խախտել, այլև լուրջ կոռուպցիոն սխեմաների մեջ է մասնակցել, դուք նրա վրա քրեական գործ ունեք հարուցած հենց այդ հանգամանքով, ես կռահում եմ, որ այդ բոլոր հարցերը «պրոռաբոտկա» են արել, ասել է՝ Կճոյան, այսպիսի հարց են տալու, ի՞նչ պատասխանեմ, Կճոյանն էլ հոգևոր կրթություն ունի, ասել է՝ կգնաս կպատմես, որ Քրիստոսը նման մարդկանց էր պաշտպանում։ Ես չեմ կարող ցիտել, որովհետև Կճոյանի պես հոգևոր կրթություն չունեմ, բայց իմաստը դա էր։

Կարդացեք նաև

Նրանց թվաց, որ դրանով թեման փակվեց, բայց Կճոյանը երևի մոռացել է Փաշինյանին հուշի, որ այդ նույն Սուրբ գրքում գրված է, որ վախեցեք դանայացիներից, դա վերաբերում է արդեն Հայ Առաքելական եկեղեցուն, հայ ժողովրդին, որի իմաստն այն է, որ վախեցեք նրանցից, ով բարեփոխում է բերում։ Ո՞վ է բարեփոխում բերում, մի մարդ, որ 7 տարվա ընթացքում քանդեց, ապականեց, պղծեց՝ ինչ հնարավո՞ր է։ Նման մարդուն կարելի է վստահել ինչ-որ մի բան բարեփոխե՞լ․․․

Եթե Կճոյանն այդքան անառակ որդի էր, որին Քրիստոսի դերը ստանձնած Փաշինյանը փորձում է ուղղել, իսկ ինչո՞ւ նա նման վերաբերմունք չի ցուցաբերում պայմանական Գարեգին Երկրորդի նկատմամբ։ Այսինքն՝ այդ ընտրողականությունն ինչո՞վ է բացատրվում։ Ոչնչով, որովհետև Կճոյանի պարագայում հասկանում ենք, որ դրա գինը քաղաքական հետապնդման դադարեցումն է»։

Ըստ Արմինե Ադիբեկյանի՝ Փաշինյանին միացած մյուս հոգևորականներն էլ ինչ-որ արարքներ են կատարել, որոնք հիմա նրանց առաջ են դրվել․

«Նույն Շմավոնը, որը բավականին մեծ հարգանք էր վայելում հոտի մեջ, ուներ հականիկոլական դիրքորոշում, մասնակցում էր բոլոր ընդդիմադիր միտինգներին, մեկ էլ՝ հոպ, ու պարզվում է, որ նա միանում է Կճոյանի խունտային։ Ինչո՞ւ, որովհետև դոսյե են դեմը դրել, ասել են՝ եղբայր, կա՛մ միանում ես, կա՛մ խնդիրների առաջ ես կանգնում։

Նա սխալ ընտրություն է կատարել։ Ես վստահ եմ, որ բոլորի վրա կան դոսյեներ։ Թեման պարզ է՝ շանտաժ, մարդիկ շանտաժի զոհ են։

Նույն Լուլուն, նրա մոտ էլ, չէ՞, ինչ-որ մի պահից ուղեղի փայլատակում տեղի ունեցավ, հասկացավ, որ ուզում է լքի ՔՊ-ն՝ համարելով, որ նա դավաճանել է Հայաստանը, դոսյեն բերեցին, դրեցին դեմը, ասացին՝ աղջիկ ջան, խելքդ գլուխդ հավաքի, այս ի՞նչ ես անում, ուզում ես երեխեքդ իմանան՝ մաման ինչ բուռն երիտասարդություն է ունեցե՞լ։ Եվ նա կատարեց այն ընտրությունը, որը մենք գիտենք։ Եվ Նոր տարվա գիշերը նա խնդրում է Ձմեռ պապիկին, որ տանի Հայաստանից ընդդիմությանը, ոնց որ ընդդիմությունն է մեղավոր, որ Լուլուն այս ճակատագրին է արժանացել»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս