Բաժիններ՝

Իսրայելն ուշադիր հետևում է Իրանում բողոքի ցույցերի աճին. Նեթանյահու

Իսրայելը ուշադիր հետևում է Իրանում բողոքի ցույցերի աճին, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է Reuters-ը։

«Հանուն ազատության ցույցերը տարածվել են ողջ երկրում։ Իսրայելի ժողովուրդը, ինչպես և ողջ աշխարհը, հիանում է Իրանի քաղաքացիների մեծ խիզախությամբ»,- ասել է Նեթանյահուն իր կաբինետի նիստի սկզբում։

«Մենք բոլորս հույս ունենք, որ պարսիկ ժողովուրդը շուտով կազատվի բռնապետության լծից»,- հավելել է նա։

Ավելի վաղ Նեթանյահուն նույնպես անդրադարձել էր Իրանում բողոքի ցույցերին և հայտարարել, որ Իսրայելը «համերաշխ է իրանցի ժողովրդի պայքարի ու նրա՝ ազատության և արդարադատության ձգտման հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս