Երևանի հետ հաղորդակցությունը, կարծես, պահպանվում է, բայց մի քանի այլ երկրների ավիաընկերություններ չեղարկել էին դեպի Իրան թռիչքները

Երևան-Թեհրան-Երևան թռիչքներից մեկը երեկ չեղարկվել է։ Չվերթը պետք է Երևան իջներ երեկոյան 17:15, և այստեղից մեկներ 18:15, բայց չի կայացել։

Այսօրվա թռիչքներից մեկը կայացել է բնականոն․ Թեհրանից ինքնաթիռը Երևան է հասել կեսօրին, իսկ այստեղից մեկնել է 16:40-ին մոտ՝ 20 րոպե ուշացումով։

Այսօրվա մյուս թռիչքի ինքնաթիռն ուշացում ունի։ Այն Թեհրանից Երևան կժամանի 19:30-ի մոտ, և այս պահին ինքնաթիռն արդեն Հայաստանի օդային տարածքում է։ Երևան ժամանումից հետո այն նույնպես հետ է թռչելու Թեհրան։ Ըստ Զվարթնոց օդանավակայանի կայքի՝ հետադարձ թռիչքը լինելու է 20:20:

Երևանի հետ հաղորդակցությունը, կարծես, պահպանվում է, բայց մի քանի այլ երկրների ավիաընկերություններ չեղարկել էին դեպի Իրան թռիչքները։ Հունվարի 9-ին Թուրքիայի և Ադրբեջանի ավիաընկերություններն էին դադարեցրել իրանական ուղղություններով թռիչքները։

@IRI2day

Տեսանյութեր

Լրահոս