Իսրայելը բարձր պատրաստվածության վիճակում է Իրանում ԱՄՆ հնարավոր միջամտության պատճառով
Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում՝ Իրանում հակակառավարական զանգվածային ցույցերի ֆոնին ԱՄՆ-ի հնարավոր միջամտության պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Աղբյուրները, որոնք մասնակցել են Իսրայելի անվտանգության հարցերով խորհրդակցություններին անցած հանգստյան օրերին, չեն հստակեցրել, թե գործնականում ինչ է նշանակում Իսրայելի բարձր պատրաստվածության վիճակը։
Ըստ իսրայելական աղբյուրի, շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են ԱՄՆ-ի հնարավոր միջամտությունը Իրանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին բազմիցս սպառնացել է միջամտությամբ և նախազգուշացրել է իրանական իշխանություններին՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է օգնել»
