Իրանի հետախուզությունը կալանավորել է Խամենեիի պատկերով պաստառներն այրողներին

Իրանի հետախուզությունը կալանավորել է այն անձանց, որոնք այրել են իմամ Խամենեիի պատկերով պաստառները, հայտնում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։

Հետախուզությունը ձերբակալել է նաև զինված ահաբեկիչների։

Ըստ նրանց խոստովանությունների, իրենք ստացել են գլխին կրակելու հրահանգներ, իսկ ոմանք թմրանյութեր են օգտագործել։

Այնուհետև ալիքը ներկայացրել է կալանավորվածների ցուցմունքները։

«Ինստագրամում Ռեզա Փեհլևի անունով մի օգտահաշիվ կար, որն ինձ առաջարկեց 5 հոգանոց խումբ կազմել։ Ես զենք եմ գնել հինգ հոգու համար»,- նշված է կալանավորվածներից մեկի ցուցմունքում։

Մեկ ուրիշը պատմել է Վաթսափով նամակագրության մասին, որի ժամանակ Շվեդիայից մի զրուցակից, որը կապված է «Մոջահեդին-ե Խալկ» կազմակերպության հետ, ասել է, որ պետք է «բողոքի ցույցերը հագեցնել զենքով»։

Մեկ այլ անձի հրահանգել են անկարգությունների ժամանակ կրակել մարդկանց վրա և նշան բռնել գլխին, իսկ մեկ այլ կալանավորված պատմել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիի պատկերով պաստառները «Մոլոտովի կոկտեյլներով» այրելու հանձնարարության մասին։

Տեսանյութեր

Լրահոս