Բաժիններ՝

Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ

Մանչեսթրի ոստիկանությունը մայիսի 24-­ին հայտնել է, որ երեք մարդու է ձերբակալել մայիսի լույս 23­-ի գիշերը «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով։

« Մանչեսթրի հարավում երեք տղամարդ է ձերբակալված «Մանչեսթր Արենա»­-ում իրականացված սոսկալի գրոհի գործով շարունակվող հետաքննության շրջանակներում»,­-ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Twitter­-ում Մանչեսթրի ոստիկանության պաշտոնական էջում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ «Մանչեսթր Արենա»­ում ռումբի պայթեցման գործով գլխավոր կասկածյալը 22­-ամյա Սալման Աբեդին է, որը կապ է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն է անցել արտասահմանում: Աբեդիի ինքնությունը պարզվել է բանկային քարտով, որը պայթյունի վայրում գտել են նրա գրպանում:

Ինքնությունը հաստատվել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով: ԱՄՆ­-ի հետախուզության ներկայացուցչի տվյալներով՝ վերջին տարում Աբեդին մեկնել Է Լիբիա, ինչպես նաեւ այցելել է այլ երկրներ: Բացի այն, որ նա «բացահայտ կապեր է ունեցել «Ալ Քաիդայի» հետ, երիտասարդը կարող էր շփումներ է ունենալ այլ խմբավորումների հետ, հավելել էնա:

Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի է ունեցել մայիսի 22-­ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնե է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս