Չեչնիայում գտել են 1942 թ. զոհված 15 հայ զինվորի և սպայի մասունք
Չեչնիայի Հանրապետության Նաուր շրջանում տեղի է ունեցել միջմարզային «Տերեկ 2016» միջոցառում, որի շրջանակում անցկացվել են որոնողական աշխատանքներ և գտնվել է խորհրդային զինվորների և սպաների 70 մասունք, ովքեր 1942 թվականին մասնակցել են մարտական գործողությունների այդ տարածքներում:
«Ռուսարմինֆո» կայքին որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովն ասել է, որ գտնված մնացորդների մեջ նաև հայ զինծառայողների մասունքներ կան, ովքեր ռազմաճակատ են զորակոչվել Հայկական ԽՍՀ-ից կամ Խորհրդային միության այլ երկրներից:
«Հիմա մենք փնտրում ենք զոհվածների հարազատներին տեղեկացնելու ու թաղման արարողությանը հրավիրելու համար: Չեչնիայի Հանրապետությունում արդեն պատրաստվում են զինվորների թաղմանը, բայց վերջնական ամսաթիվը դեռ հայտնի չէ»,- ասել է նա:
Անդրեյ Ֆետիսովը նաև ներկայացրել է հայազգի զինվորականների անուն-ազգանունները.
1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923 թ., ծննդավայրը՝ Նախիջևան
2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918 թ., ծննդավայրը՝ Թբիլիսի
3. Ասպրյան Սանդրո Մուկուչի, ծննդավայրը՝ Իջևան
4. Հակոբյան Եղիշ Ապետրի, ծննդավայրը՝ Հյուսիսային Օսիա
5. Ալեքսանյան Շահնազար Մելոկի, ծննդավայրը՝ Հայկական ԽՍՀ
6. Աբրամյան Մակ Աբրամի, ծննդավայրը՝ Երևան
7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի, ծննդավայրը՝ Վրաստան
8. Գալստյան Աղաջան Արմ…. , ծննդավայրը՝ Վաղարշապատ
9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, ծննդավայրը՝ Լենինական
10. Կարապետյան Եղիշ Օ…, ծննդավայրը՝ Երևան
11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, ծննդավայրը՝ Շամշադին
12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ., ծննդավայրը՝ Մարտունի
13. Մուրադյան Հրանտ Մելիքի, ծննդավայրը՝ Երևան
14. Հովհաննիսյանի Ալի Գրիգորի, ծննդավայրը՝ Հոկտեմբերյան
15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ., ծննդավայրը՝ Ստավրապոլի երկրամաս
Panorama.am