Բաժիններ՝

Մելանյա և Իվանկա Թրամփները գլուխները ծածկել են Հռոմի պապի առջև

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, եւ դուստրը՝ Իվանկան, գլուխները ծածկել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումից կադրեր է հրապարակել Ruptl-y­ն։

Թրամփը Ֆրանցիսկոսին նվիրել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերի գրքերը, իսկ քահանայապետը Սպիտան տան տիրոջը նվիրել է իր աշխատությունները: ԱՄՆ-­ի նախագահը Վատիկանում էր գտնվում առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակներում: Նա արդեն հասցրել է այցելել Սաուդյան Արաբիա եւ Իսրայել:

Դիտորդներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ սաուդյան թագավորի հետ հանդիպմանը ե՛ւ Մելանյան, ե՛ւ Իվանկան, իսլամական ավանդույթին հակառակ, գլուխները չէին ծածկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031