Բրիտանացիներն արդեն 780 հազար ֆունտ են հանգանակել հաջակցություն Մանչեսթրում տուժածների
Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի քան 780 հազար ֆունտ ստեռլինգ են հանգանակել հաջակցություն Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության վիրավորների ու զոհերի ընտանիքների: Դա հետեւում է JustGiving կայքի տեղեկատվությունից, որտեղ մայիսի 23-ին կազմակերպվել էր դրամահավաքը:
Լոնդոնի ժամանակով ժամը 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին) հանգանակված միջոցների ծավալը գերազանցել էր 789 հազար ֆունտը, նվիրատվություն է արել շուրջ 32,5 հազար մարդ:
Մանչեսթրում ահաբեկչությունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունն իրականացրել էր մահապարտը: Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, 64 մարդ մնում է հիվանդանոցում, նրանցից 20-ը օրհասական վիճակում են: Ինը հոգի, առավելապես դեռահասներ, անհայտ կորած են համարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: