
Վեսթմինսթերյան պալատը հանրության համար կփակեն Մանչեսթրի ահաբեկչությունից հետո

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանձնարարել է այցելության համար փակել Վեսթմինսթերյան պալատը Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է Բրիտանիայի խորհրդարանի կայքը:
«Բոլոր էքսկուրսիաները, միջոցառումները եւ հանդիսավոր ճաշկերույթներն անհապաղ կչեղարկվեն: Այս կարգադրությունն ուժի մեջ կմնա մինչեւ այն պահը, քանի դեռ չի փոխվի հանձնարարականը», նշված Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքը բարձրացվել է մինչեւ կրիտիկական մակարդակ, ինչը նշանակում է ահաբեկչական գործողությունների կատարման անխուսափելի սպառնալիք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: