Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ դրան կարող է էապես նպաստել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կխթանեն նաև առևտրաշրջանառության ծավալաների աճին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտում իրանական կապիտալի ներգրավումը ևս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ մեր երկրում գործունեություն ծավալելու նպատակով: Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա թույլ կտա իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև GSP+ համակարգով եվրոպական շուկա:

Մահմուդ Հոջարին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ վարչապետին է փոխանցել Էսհաղ Ջահանգիրիի ողջույններն ու բարեմաղթանքները: Իրանի գյուղատնտեսության նախարարը կարևորել է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացումը և նշել, որ բարեկամական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններ ունեցող երկու երկրների տնտեսական հնարավորությունները պետք է միմյանց փոխլրացնեն՝ նոր թափ հաղորդելով առևտրաշրջանառության աճին: Պարոն Հոջարին գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ հանդիպումների արդյունքներից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում արտադրանքի որակի գնահատման իրանական գրասենյակ, արտահանման և ներմուծման ընկերություն հիմնելուն, ձկնաբուծության ոլորտում ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ում լոլիկի վերամշակման համատեղ գործարան ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031