Բաժիններ՝

Լավրովը և Քնեսեթի նախագահը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իսրայելի Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության հեռանկարները, սիրիական և Մերձավոր Արևելքի այլ ճգնաժամերի լուծման քայլերը, ինչպես նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-իսրայելական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում՝ դրանց հումանիտար ասպեկտները և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու փորձերի դեմ հակազմանը, նացիզմի հերոսացման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ընդգծվել է Ռուսաստանի և Իսրայելի փոխադարձ տրամադրությունը՝ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930