Շարժական հավելվածների համաշխարհային շուկան 2021 թվականի կհասնի 6,3 տրլն դոլարի
Շարժական հավելվածների համաշխարհային ինդուստրիայի ծավալը 2021 թվականի կարող է հասնել 6,3 տրլն դոլարի: Այդ մասին ասված է App Annie վերլուծական գործակալության հետազոտության մեջ: Դրա հետ մեկտեղ օգտատերերի բազան կավելանա գրեթե կրկնակի՝ 2016 թվականի 3,4 միլիարդից մինչեւ 6,3 մլրդ՝ 2021 թվականին:
Հավելվածներում անցկացող ժամանակն այդ շրջանում 1,6 տրիլիոնից կաճի մինչեւ 3,5 տրլն ժամ:
App Annie-ի փորձագետները նաեւ սպասում են, որ 2021 թվականին հավելվածների համար համաշխարհային ծախսերը կգերազանցեն 139 մլրդ դոլարը, մասնավորապես, խաղային հավելվածների համար ծախսերը կկազմեն 105 մլրդ դոլար, ոչ խաղայինինը՝ 34 մլրդ դոլար:
Շարժական հավելվածներ ստեղծողները օգտատերերի վրա կատարվող տարեկան ծախսերը 379 դոլարից կավելացնեն մինչեւ 1008 դոլար: Դրան կնպաստի անցումը ֆիզիկական գործառնություններից շարժականին, նշվում է հետազոտության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: