Իրանական հեռուստաընկերությունը հրապարակել է ԻՊ առաջնորդի մահը հաստատող լուսանկարներ
Իրանական հեռուստաընկերությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք հաստատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, հրապարակվել է ալ-Բաղդադիի մարմնի երկու լուսանկար:
Ավելի վաղ մի քանի տեղեկատվական աղբյուրներ հաստատել են ալ-Բաղդադիի մահը՝ վկայակոչելով Իրանի հոգևոր և Զինված ուժերի առաջնորդ Ալի Հոմենիի ներկայացուցիչ Ալի Շիրազիին:
Հունիսի կեսերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի վերջին Սիրիայում ռուսական ավիահարվածի արդյունքում, նախնական տեղեկություններով, ոչնչացվել է ԻՊ առաջնորդը և 300 գրոհային: