Բաժիններ՝

ԵՄ-ի գործերին ՌԴ-ի միջամտությունը սպառնալիք է եվրոպական անվտանգությանը. Մեյ և Մերկել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի ցանցլեր Անգելա Մերկելը հունիսի 29-ին պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել Եվրոպայի անվտանգության հարցերում՝ այդ կապակցությամբ սպառնալիքներից մեկը համարելով Ռուսաստանի միջամտությունը հարեւան երկրների գործերին:

Այդ մասին ասված է Բրիտանիայի վարչապետի դիվանատան հաղորդագրության մեջ, որը տարածվել է Մեյի եւ Մերկելի՝ Բեռլինում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ:

«Նրանք համաձայնեցին միմանց հետ էլ ավելի սերտորեն աշխատելու անհրաժեշտության հարցում՝ զսպելու եվրոպական անվտանգության սպառնալիքները, ներառյալ հարեւան եվրոպական տարածաշրջաններում, ինչպես, օրինակ, Արեւմտյան Բալկաններում, Ռուսաստանի ապակայունացնող արտաքին միջամտության զսպումը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքական գործիչները նաեւ պայմանավորվել են «նպաստել Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնությունների արագ կատարմանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս