Բաժիններ՝

Գերմանիայի ներքին գործերի նախարարը ճիշտ է համարել երկրում Էրդողանի ելույթն արգելելը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն բացարձակ ճշմարիտ է համարել որոշումը, որով արգելվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն:

Էրդողանը նախատեսում է հուլիսի 7-8-ը մասնակցել գերմանական Համբուրգ քաղաքում կազմակերպվելիք G-20 երկրների գագաթնաժողովին: Նա պաշտոնապես դիմել է տեղի իշխանություններին միջոցառում կազմակերպելու և այդտեղ ելույթ ունենալու խնդրանքով:Այս մասին հայտնել էր Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ նշելով, սակայն, որ թուրք-գերմանական լարված հարաբերությունների պարագայում այդ հանդիպումը նպատակահարմար չէ:

Իսկ գերմանական տարբեր քաղաքներ մերժել էին ելույթի համար սրահ տրամադրել Թուրքիայի նախագահին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս