Րաֆֆի Գրիգորյանը՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն

Recode-ը տեղեկացնում է, որ Twitter սոցիալական ցանցի նախկին փոխնախագահ, հայազգի Րաֆֆի Գրիգորյանը նշանակվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն: Գրիգորյանն այս մասին տեղեկացրել է նաև իր թվիթերյան էջում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գրիգորյանը նոր պաշտոնում զբաղվելու է կիբեռանվտանգության խնդիրներով: Ըստ աղբյուրի՝ Դեմոկրատական կուսակցությունն ունի լուրջ խնդիրներ կիբեռանվտանգության ոլորտում: Այս խնդիրները զգացվեցին թե՛ 2016-ին նախագահական  ընտրությունների ժամանակ, թե՛ դրանից հետո: Դեմոկրատական կուսակցությունում չեն ցանկանում, որպեսզի իրենց տվյալները նորից լինեն  WikiLeaks-ի ձեռքերում, այդ իսկ պատճառով նրանք համագործակցության առաջարկով դիմել են  Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարին Րաֆֆի Գրիգորյանը հեռացել էր Uber ընկերությունից, որտեղ զբաղեցնում էր առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրենի պաշտոնը:

Կարդացեք նաև

Գրիգորյանը միացել էր Uber-ի թիմին 5 տարի  Twitter սոցիալական կայքում աշխատելուց հետո: Twitter-ի նախկին փոխնախագահը միացել էր  Uber-ի թիմին 2015 թվականի մարտին, որպեսզի ընկերության հետ իրականացնի 50-ից ավելի նախագծեր: Րաֆֆի Գրիգորյանը Uber-ի՝ Փիթսբուրգի բաժնի ղեկավարն էր:

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցոթյան հետ համագործակցությունն աշխատանքային առաջին նորությունն էր, որ ներկայացրեց Գրիգորյանը Uber-ից հեռանալուց հետո:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս