Ռուսաստանը վաղվանից՝ դեկտեմբերի 23-ից, հեշտացնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրի (վիզայի) ստացումը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի պատվիրակությանը, որը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանը:
Ակնհայտ է, որ հայերի` ալևիների, հատկապես զազա-ալևիների հետ խորը և բազմակողմ հարաբերություններ զարգացնելու բազմաթիվ հիմքեր կան: Հաշվի առնելով նրանց բազմաքանակությունը, տեղաբաշխումը, ինչպես նաև թուրքերի հետ ունեցած հարաբերությունները, իմ համոզմամբ, զազա-ալևիները Հայաստանի անվտանգության միջավայրի կարևորագույն բաղադրիչն են:
Չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի, Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը՝ դեկտեմբերի 23-ին, Թբիլիսիում, հայտնում է APA գործակալությունը:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2015թ. կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 14%-ը (12,8 հազար քառակուսի կիլոմետր), ասվում է IHS հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ, որը կազմվել է բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա:
Ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որին պատկանում էր Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռը, ստացել է 23 մլն դոլարի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է BBC-n:
«Դա ամրագրված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եզրափակիչ հայտարարությունում, որում ասված է, որ նախագահներն աջակցում են միջնորդների աշխատանքին հրադադարի ռեժիմի խախտման ռիսկերը նվազեցնելու, այդ թվում՝ միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը մշտապես աջակցել են այս գաղափարին»:
Իտալական Ուրբինո քաղաքի արվեստաբան, Սիցիլիայի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Վիտորիո Սգարբին հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պատմական կենտրոնում տեղադրվել է ժամանակակից սուրբծննդյան եղևնի, հայտնում է The Local-ը:
ԱՄԷ-ի անվտանգության ուժերը իրանական նավ են կալանավորել, որը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության ու մարդկանց անօրինական կերպով տեղափոխելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ինչի մասին կարող է հուշել գագաթաժողովն առաջինը լքելու Ալիևի քայլը և համանախագահների քննարկումները ՀՀ նախագահի հետ, Հայկ Ա. Մարտիրոսյանն ասաց, թե չգիտի` որքանով է ճիշտ Ալիևի հյուրանոց գնալու մասին տեղեկությունը, բայց եթե դա ճիշտ է, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանցին իրեն չափազանց ինքնավստահ է զգում, և դրա պատճառն այն է, որ հայկական կողմից առայժմ միայն քաղաքակիրթ և խիստ խաղաղասեր վարքագիծ է տեսնում։
Հունաստանի խորհրդարանը միաձայն քվեարկել է Պաղեստին պետության ճանաչման օգտին Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասի ներկայությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Բրունեյի սուլթան Հասսանալ Բոլկիախը նախազգուշացրել է պետության քաղաքացիներին, որ Սուրբ ծնունդը տոնել ցանկացողները կարող են ազատազրկվել 5 տարով, հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես գրում է haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի իրավապահներին, չէին հասցրել մանաթի դևալվացիայից հետո թանկանալ ծխախոտային արտադրատեսակները ու սնունդը, երբ երեկ գիշեր Բաքվում թալանել են միանգամից մի քանի խանութ:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիան չի դառնա «Ռուսաստանի կայսերապաշտական թիրախը», հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կրակ են բացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքի դպրոցներից մեկի վրա, հայտնում է Reuters-ը:
Սպասվում է Ադրբեջան Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Իրանի կապի նախարարությանը:
Ադրբեջանն Իրանին առաջարկել է օգտագործել «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքը՝ Սև ծովով բեռների տեղափոխման համար: Ադրբեջանի առաջարկը հնչել է Թեհրանում անցկացվող Տնտեսական, առևտրի ու մարդասիրական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ, տեղեկացնում է Trend-ը:
Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունն առաջարկում է արգելել Թուրքիայից Ռուսաստան մատակարարվող թեթև արդյունաբերական ապրանքների 70-80%-ը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտոր Եվտուխովը:
Իրաքի զինված ուժերը սկսել են հարձակողական օպերացիա, որի նպատակն է ազատագրել ԴԱԻՇ-ից Էր-Ռամադի քաղաքը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով զինվորականների մամլո քարտուղարին:
Ադրբեջանական մանաթի 47% դևալվացիայից 1 օր հետո Ադրբեջանի առևտրային ցանցը բուռն կերպով արձագանքել է: Երկրում փակ են էլեկտրոնիկայի ու կենցաղային տեխնիկայի դռները, որտեղ ընթանում է ապրանքների գների փոփոխություն, հայտնում է Turan-ը:
«Սերժ Սարգսյանը նման գնահատական պետք է հնչեցներ շատ ավելի վաղուց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթին:
Հայաստանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներին՝ նպատակ հետապնդելով հերքել իր պատմական հողերը վերադառնալ ցանկացող ադրբեջանական համայնքի իրավունքը:
Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանությանը հաջողվել է դեկտեմբերի 21-ին շեղել Ջիզան նահանգի ուղղությամբ ընթացող բալիստիկ հրթիռի ուղղությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Այս տարվա 11 ամսվա ընթացքում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18,8 միլիարդ դոլար, ինչը 34,7%-ով քիչ է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին:
Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի եռակողմ բանակցությունների ձախողման մեղքը ԵՄ-ի հետ Կիևի ասոցացման հարցով, ընկած է Ռուսաստանի վրա:
Սաուդցի գրող Զուհայիր Ալ-Կուտբին, ով կոչ էր արել երկրում բարեփոխումներ անցկացնել, դատապարտվել է 4-ամյա ազատազրկման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել թուրքմենների մասին, որոնք բնակվում են Սիրայի հյուսիսում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Բուրսայի Առևտրա-արդյունաբերական պալատում Էրդողանի ելույթին:
Փարիզն ու Մոսկվան ակտիվացնում են հետախուզական տվյալների փոխանակությունը, որոնք վերաբերում են ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելուն:
ԱՄՆ-ը «հաստատակամորեն տրամադրված» է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Շուրջ 20 մարդ, այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի հյուսիում գտնվող Մոսուլ քաղաքում երկու ավիահարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ականատեսներին ու հիվանդանոցում իր աղբյուրին: