Բաժիններ՝

Իրաքցի զինվորականները Մոսուլն ազատագրել են ԻՊ-ի ահաբեկիչներից

Իրաքի բանակն ավարտել է Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու գործողությունը: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է իրաքյան հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Իրաքի զինվորական հրամանատարությանը։

Ավելի մանրամասն տվյալներ առայժմ չեն ստացվել: Հունիսի 29-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ իրաքան զորքերը հսկողություն են հաստատել ավելի վաղ Մոսուլում ահաբեկիչների կողմից ավերված Ան Նուրի մայր մզկիթի նկատմամբ, որտեղ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին 2014 թվականին «Խալիֆայություն հռչակեց:

Մոսուլն ԻՊ-ի վերջին խոշոր պատվարն էր մնում Իրաքում:

Քաղաքի վրա հարձակումն Իրաքի անվտանգության ուժերը, քուրդ աշխարհազորայինների եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, սկսել են 2016 թվականի հոկտեմբերին: Մինչեւ հունվար ԻՊ-ից ամբողջովին մաքրվել է Մոսուլի արեւելյան մասը: Փետրվարին սկսվել է արեւմտյան թաղամասերի ազատման գործողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս