
Դուբայում ոստիկանների մի մասը կփոխարինվի փոքրիկ անվարորդ մեքենաներով

Դուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Ինչպես հայտնել է Gulf News-ը, դրանք լինելու են մանկական ավտոմեքենաների չափի O-R3 էլեկտրաքառեր, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետեւել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմով եւ նույնիսկ հետապնդել հանցագործներին։
Անվարորդ մեքենաներին վերաբերող տեխնիկական մանրամասները դեռեւս քիչ են: Միայն հայտնի է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից: Մեքենաները հանդերձվում են մի շարք խցիկներով ու տվիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր եւ ճանաչել դեմքերը:
Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք է հայտնվեն արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում: