Շվեյցարիայում 152 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են գտել
Շվեյցարիայի Յուրայի կանտոնի Կուրտդու սարահարթում դինոզավրի եռամատ ոտքի հետք են հայտնաբերել: Այն գտել են արագընթացիկ ավտոմայրուղու շինարարության ժամանակ: Բազելի, Բարսելոնի եւ Դենվերի հնէաբանները հին մողեսի նոր տեսակն անվանել են Jurabrontes curtedulensis: Այդ անունը բաղկացած է Jura-Յուրայի մարզ եւ bronto (հին հունարեն)- որոտ բառերից, ինչպես նաեւ լրացված է սարահարթի Կուրտդու միջնադարյան անվամբ՝ Curtis Udulfi։
Յուրայի կանտոնի կառավարությունը գտածոյի մասին հայտնել է իր պաշտոնական կայքում: Այն հիշեցրել է, որ 152 միլիոն տարի առաջ Յուրայում շրջակա միջավայրը հիշեցնում էր այն միջավայրը, որն այժմ գոյություն ունի Բահամներում:
Այդ հետքերը կարող էին հասնել 77 սանտիմետր երկարության, եւ դրանք մնում են եռամատ դինոզավրների ամենամեծ հետքերից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ: Գիշակեր մեծամողեսները, տեղաշարժվել են երկու ոտքով, իսկ դրանց հասակը հասել է 10-12 մետրի, ինչը մոտավորապես համապատասխանում է տիրանոզավր ռեքսի հասակին, թեեւ, տիրանոզավր ռեքսը Երկրի վրա ապրել է շատ ավելի ուշ՝ շուրջ 67 միլիոն տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: