ԱՄՆ-ը Սիրիային մեղադրել է քիմիական զենքի ոչնչացման պարտավորությունները չկատարելու մեջ
Սիրիան չի վերացրել քիմիական զենքի ստեղծման՝ իր ծրագիրը: Այս պնդումն է բովանդակում գրավոր այն հայտարարությունը, որը հունիսի 29-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը տարածել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) զեկույցի հրապարակման առթիվ, որը հաստատում է ապրիլի սկզբին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում զարինի կիրառումը:
«Փաստերն արտացոլում են (…) (նախագահ Բաշարի) վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման ցուցակը: Սիրիան առաջվա պես չի կատարում իր իրավական պարտավորությունները Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման եւ կիրառման արգելման և դրա ոչնչացման կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2118 բանաձեւի շրջանակներում»,- նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Վերջինիս վկայությամբ՝ այժմ հիշյալ զեկույցը կներկայացվի ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության Քիմիական գրոհների հետաքննության համատեղ մեխանիզմի քննարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: