Ճապոնիայի բանկում Հիտլերին անվանել են լավ տնտեսագետ
Ճապոնիայի բանկի կառավարման անդամ Յուտակա Հարադան ընդգծել է Ադոլֆ Հիտլերի նշանավոր տնտեսական քաղաքականությունը: Ինչպես փոխանցում է Reuters-ը, ելույթ ունենալով Տոկիոյի սեմինարում, Հարադան ընդգծել է, որ Հիտլերը ձեռնարկել է «հիանալի» ֆիսկալ և մոնետար քայլեր, որոնք իրենց հերթին, աշխարհը բերել են «սարսափելի մի բանի»:
«Քանի որ Հիտլերը ձեռնարկել է համապատասխան քայլեր ֆինանսական և դրամավարկային քաղաքականության մեջ, տեղի ունեցավ ողբերգություն: Ես խոսում եմ այն մասին, որ ինչ որ մեկը պետք է ձեռնարկեր համապատասխան քայլեր այն բանից առաջ՝ ինչ արեց Հիտլերը»,- ասել է նա:
Ճապոնիայի բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել այդ մտքերը, քանի որ չի տիրապետում Հարադայի ընդգծած մանրամասներին: