Բաժիններ՝

Walt Disney World-ում կհայտնվի Դոնալդ Թրամփի խոսող մեխանիկական ֆիգուրը

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Walt Disney World ժամանցի զբոսայգում կհայտնվի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անիմատրոնային ֆիգուրը: Disney Parks-ի խմբագրական կոնտենտի տնօրեն Թոմաս Սմիթն այս մասին հայտարարել է ընկերության պաշտոնական բլոգում։

Ռոբոտն ԱՄՆ-ի մյուս նախագահների ֆիգուրներին կմիանա «Նախագահների սրահում»: Թրամփն անձամբ կձայնագրի այն խոսքը, որը կարտասանի մեքենան: «Մենք սերտորեն համագործակցում ենք ներկայիս Սպիտակ տան հետ՝ ճիշտ այնպես, ինչպես նախկին վարչակազմերի հետ»,- գրում է Սմիթը: Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը եւ Բարաք Օբաման նույնպես հնչյունավորել են իրենց մխանիկական պատճենները:

«Նախագահների սրահը» բացվել է 1971 թվականին: Այնտեղ գտնվում էին ԱՄՆ-ի բոլոր նախագահների անիմատրոնային քանդակները՝ Ջորջ Վաշինգտոնից մինչեւ Ռիչարդ Նիքսոնը: Պետության նոր ղեկավարների ընտրությունից հետո ցուցադրանքը համալրվում է: Այժմ ատրակցիոնը փակ է վերակառուցման համար: Սպասվում է, որ այն կբացվի 2017 թվականի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930