Աշխարհի ընդհանուր պարտքը հասել է ռեկորդային 217 տրլն դոլարի

2017 թվականի առաջին եռամսյակում աշխարհի ընդհանուր պարտքը հասել է ռեկորդային 217 տրիլիոն դոլարի կամ գլոբալ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 327 տոկոսին: Այս մասին, ինչպես հայտնել է Rambler News Service-ը, ասված է Միջազգային ֆինանսների ինստիտուտի(Institute of International Finance, IIF) նյութերում։

Պարտքի բեռը հավասարաչափ չի բաշխված, նշում են IIF-ի փորձագետները: «Որոշ երկրներում եւ տնտեսության հատվածներում նկատվում է դրա նվազում, մինչդեռ մյուսներում այն շատ արագորեն մեծանում է»,- նշված է զեկույցում: Դա կարող է արգելք դառնալ տնտեսական աճի համար եւ ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության համար:

Զարգացող երկրների, բացառությամբ Չինաստանի, ընդհանուր պարտքը, առաջին եռամսյակի արդյունքներով՝ ավելացել է 900 միլիարդ դոլարով՝ մինչեւ 23,6 տրիլիոն դոլար: Աճը տեղի է ունեցել գլխավորապես Բրազիլիայի հաշվին, որի պարտավորություններն աճել են 600 միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,6 տրիլիոն եւ Հնդկաստանի հաշվին (2,9 տրիլիոն դոլար, գումարած 200 միլիոն դոլար): Համաշխարհային պարտքում ներառվում են կառավարությունների, ընկերությունների, բանկերի եւ տնային տնտեսությունների պարտքերը:

 

Տեսանյութեր

Լրահոս