Բաժիններ՝

Ֆիլիպիններում 250 մարդու փոխադրող նավ է խորտակվել

Ֆիլիպինների արեւելյան մասի Կեսոնի նահանգի ափերի մոտ շրջվել եւ խորտակվել է նավ, որի վրա գտնվում էր 251 մարդ: Այդ մասին հայտնել է The Independent բրիտանական թերթը:

«Մենք լսել ենք տուժածների մասին, բայց դեռ ստուգում ենք այդ տեղեկատվությունը»,- ասել է Ֆիլիպինների առափնյա պահպանության ներկայացուցիչ Արմանդ Բալիլոն:

Նա նշել է, որ նավը շրջվել ու խորտակվել է, երբ անբարենպաստ եղանակային պայմաններում ուղեւորվում էր ֆիլիպինյան Պոլիլիո կղզի:

The Independent-ը հայտնել է, որ սաստիկ քամին եւ ալեկոծությունը դժվարացնում են պատահարի վայր ժամանած փրկարարների աշխատանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031