ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ին հարված հասցնելու պլան է մշակում. Telegraph
Միացյալ Նահանգները ԿԺԴՀ-ին հարված հասցնելու պլան է մշակում՝ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը վերջին ամիսներին զգալիորեն ուժեղացրել է Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի ռազմական լուծման նախապատրաստումն այն կասկածների ֆոնին, թե դիվանագիտությունը ցանակալի արդյունք չի բերում:
Ուժային սցենարի տարբերակներից մեկը, ինչպես նշում է հրատարակությունը, մեկնարկային հրապարակի ոչնչացումն է, նախքան Փենյանը կկատարի հերթական հրթիռային փորձարկումը, զինապահեստները նույնպես կարող են գերակա նպատակ դառնալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: