Բաժիններ՝

Մելբուռնում վրաերթ կատարած տղամարդը հոգեպես առողջ չէ. ոստիկանություն

Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել է, որ Մելբուռնում հետիոտների վրա վրաերթ կատարած տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ։ «Դա Ավստրալիայի 32-ամյա քաղաքացի է՝ ծագումով Աֆղանստանից:

Նա թմրադեղային կախվածության եւ հոգեկան խանգարման պատմություն ունի»,- մամուլի աուլիսի ընթացքում ասել է Վիկտորիայի նահանգի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 21-ին սպիտակ ջիպը մեծ արագությամբ հետիոտների բազմության մեջ է մխրճվել Մելբուռնի կենտրոնի խաչմերուկում: Պատահարի հետեւանքով, ոստիկանության տվյալներով՝ տուժել է 14 մարդ, նրանցից ոմանք ծանր վիճակում են:

Ոստիկանների խոսքով՝ վարորդը կանխամտածված է վարաերթ կատարել, բայց նրա դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Բացի վարորդից, ձերբակալվել է եւս մեկ մարդ, հաղորդել է ՌԻԱ նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031