Բաժիններ՝

Էմանուել Մակրոնը դարձավ 40 տարեկան

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը 40-ամյակը կդիմավորի աշխատավայրում: Նա կաշխատի Ելիսեյան պալատում, պաշտոնական հանդիսություններ չեն պլանավորվում:

Մինչդեռ ֆրանսիացի ընտրողներն արդեն նվեր են արել «հավասարների մեջ առաջինին»: Համաքաղաքացիների շրջանում նրա վարկանիշը կրկին բարձրացել է՝ մեկ ամսում ամբողջ 6 տոկոսային կետով: Ֆրանսիայի բնակիչների մեծամասնությունը (52 տոկոս) ընդունում է, որ պետության ղեկավարը լավ է կատարում իր պարտականությունները:

Ուշագրավ է, որ նույնիսկ Ազգային ճակատի ընտրողների մեկ երրորդը, ովքեր Մակրոնի դեմ էին քվեարկել մայիսյան ընտրություններում, այժմ հակվում են դեպի դրական կարծիքը: Իրենց հերթին դրական գնահատականների կողմնակիցներ են նաեւ աջ կենտրոնամետների 58 տոկոսը եւ սոցիալիստների 62 տոկոսը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նշաձողն էլ ավել բարձր է «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող շարժման մեջ. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս մասնակիցների 93 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս