ԱՄՆ-ը հավանություն է տվել Ուկրաինային մահաբեր զենքի առաջին մատակարարմանը
Վաշինգտոնը հավանություն է տվել Կիեւին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը:
Կիեւը կստանա 41,5 միլիոն դոլար ընդհանուր գումարի Barrett M107A1 խոշոր տրամաչափի դիպուկազարկ հրացանների խմբաքանակ, պահեստամասեր, լրացուցիչ սարքավորանքներ, ինչպես նաեւ զինամթերք:
Ավելի ուշ Պետական դեպարտամենտում հայտարարել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն Ուկրաինային պաշտպանական սպառազինություններ անմիջականորեն չի վաճառել եւ անհատույց չի տվել: Սակայն դրանից հետո արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը հավաստել է, որ իրոք «տրվել է սահմանափակ քանականության ամերիկյան արտադրության հրազենի եւ թեթեւ սպառազինության Ուկրաինա առեւտրային արտահանման թույլատրագիր»: