Բաժիններ՝

Մելբուռնում առնվազն 16 մարդ է տուժել ավտոմեքենայի կողմից հետիոտնների վրաերթի հետևանքով

Մելբուռնում առնվազն 16 մարդ 1 տուժել դեկտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնում ավտոմեքենայի կողմից հետիոտնների վրաերթի հետեւանքով: Այդ մասին, հաղորդվում 1 Վիկտորիայի նահանգի շտապօգնության ծառայության Twitter-օգտահաշվում:

«Բժիշկները օգնություն են ցուցաբերում եւ հիվանդանոց են տեղափոխում միջադեպի հետեւանքով 16 տուժածների, նրանցից մի քանիսի վնասվածքները գնահատվում են՝ լուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Sky News հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածների թվում կա դպրոցահասակ մի երեխա: Ավտոմեքենան խաչմերուկում կանգ չի առել լուսացույցի կարմիր լույսի ժամանակ եւ վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, հեռուստաալիքը մեջբերել է ականատեսների խոսքը:

Ավելի վաղ Վիկտորիայի նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ մեքենայի վարորդը ձերբակալված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս