Բաժիններ՝

Ջոնսոնն առաջարկում է համագործակցել ՌԴ-ի հետ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հարցերում

Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը կարող են համագործակցել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Մերձավոր Արևելքի հարցերում, ինչը կարող է օգտակար լինել բոլորի համար: Նման հայտարարությամբ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

«Մենք շատ ընդհանուր շահեր ունենք: Առաջին հերթին Իրանը, որի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը շատ մոտ է ռուսականին: Տեսնում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պահպանման առավելությունները, սակայն ձգտում ենք զսպել նրա միջուկային հավակնությունները և դրա ռազմականացումը: Մեզնից որևէ մեկը չի ցանկանում տեսնել միջուկային Իրան, ինչը վատ է խաղաղության համար»,- նշել է Ջոնսոնը: Նա շեշտել է նաև, որ ցանկալի կլիներ տեսնել ռուս-բրիտանական համագործակցություն նաև Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և ընդհանրապես մերձավորարևելյան խնդիրների շուրջ: Դեկտեմբերի 22-ին նախատեսված է Բորիս Ջոնսոնի հանդիպումն իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս