Բաժիններ՝

Աստանայում մեկնարկել է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը

Աստանայում մեկնարկել է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը. երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները տեխնիկական հանդիպումներ են սկսել: Այդ մասին Աստանայից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Բանակցությունների հերթական փուլը կտեւի երկու օր՝ դեկտեմբերի 21-ին եւ 22-ին. այսօր մասնակիցների միջեւ հանդիպումներ կանցկացվեն տարբեր ձեւաչափերով, ուրբաթ կկայանա հիմնական լիագումար նիստը:

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանինը՝ ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբերի Անսարին: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ դիտորդ երկրների՝ ԱՄՆ-ի եւ Հորդանանի պատվիրակությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031