Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի զինվորը Հարավային Կորեա է փախել ցամաքային սահմանով

ԿԺԴՀ-ի բանակի զինվորը դեկտեմբերի 21-ին անցել է սահմանի հարավկորեական կողմը: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն:

«Այսօր առավոտյան հյուսիսկորեացի զինվորը փախել է ապառազմականացված գոտու հարավային կողմը՝ դրա արեւմտյան հատվածում»,- նշված է հաղորդագրության մեջ: Զինծառայողը, որն օգտվել է թանձր մառախուղից, դուրս է եկել Հարավային Կորեայի պահակետի մոտ, որտեղ ձերբակալվել է: Ներկայում «համապատասխան մարմինները» պարզում են նրա մտադրությունները:

Նշվում է, որ միջադեպի ընթացքում հրաձգություն չի եղել: Սա հյուսիսկորեացի զինվորականների՝ դեպի Հարավ փախուստի արդեն չորրորդ դեպքն է ընթացիկ տարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031