Բաժիններ՝

Առնվազն 97 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից

Մեկ մարդ է զոհվել, եւս առնվազն 97-ը տուժել Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի Փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին:

5,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան Քերեջ քաղաքից, որը գտնվում է Թեհրանից հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում, 17 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 7 կիլոմետր խորությունում:

«Երկրաշարժը վնասներ է պատճառել Թեհրանի, Ալբորզի, Քազվինի, Քումի, Գիլյանի եւ Մարքազիի նահանգներում, ինչի հետեւանքով տուժել է 97 մարդ»,- Սալիմիի խոսքից մեջբերում է անում Mehr գործակալությունը: Նա նաեւ նշել է, որ զոհվածը հղի կին է, որը վախեցել է երկրաշարժից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս