Բաժիններ՝

Ստամբուլի կենտրոնական հրապարակում արգելվել են ամանորյա տոնակատարությունները

Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում և դրան հարակից շրջաններում ամանորյա տոնակատարություններն արգելվելու են: Ինչպես հաղորդում է թուրքական T24-ը, այս մասին հայտնել են Բեյօղլու թաղամասի ոստիկանությունից:

Իրավապահ մարմիններն արգելքը պայմանավորել են հնարավոր միջադեպերը կանխելու անհրաժեշտությամբ: Հիշեցնելով նախորդ տարի ամանորի գիշերը «Ռեյնա» ակումբում տեղի ունեցած հարձակումը՝ ոստիկանությունից հայտնել են, որ ամանորի գիշերն արգելվելու են հավաքներն ու տոնակատարությունները:

2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակմանը զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031