Բաժիններ՝

Ավստրալիայում հայտնաբերել են ավելի քան հարյուր տարի առաջ կորած սուզանավը

Ավստրալիայի առաջին սուզանավի բեկորները գտել են դրա անհետացումից 103 տարի անց: Դեկտեմբերի 21-ին այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ավստրալիայի հնագույն ռազմածովային գաղտնիքը բացահայտվել է Դյուք օֆ Յորք կղզիների ափի մոտ, որոնք մտնում են Պապուա Նոր Գվինեայի կազմի մեջ, ավստրալական HMAS AE1 առաջին սուզանավի բեկորների հայտնաբերմամբ»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Սուզանավի գտնվելու վայրը հաջողվել է պարզել անցյալ շաբաթ սկսված գիտարշավի ժամանակ: The Australian թերթի տվյալներով՝ սուզանավը գտնելու՝ հաջողությամբ պսակված փորձը դարձել է թվով տասներեքերորդը:

Նշվում է, որ նավը գտնվում է 300 մետր խորության վրա: Սուզանավը կորել է 1914 վականի սեպտեմբերի 14-ին Նոր Բրիտանիա կղզիների (մտնում է Պապուա Նոր Գվինեայի կազմի մեջ) շրջանում: Նավում եղել է անձնակազմի 35 անդամ: Մինչ օրս հայտնի չեն դրա անհետացման պատճառները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս